Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Դոմրաչևայի գերազանց մրցելույթը

Դոմրաչևայի գերազանց մրցելույթը
20.01.2015 | 13:31

Գերմանական Ռուպոլդինգում հանգստյան օրերին կայացել է բիաթլոնի աշխարհի գավաթի հինգերորդ փուլը: Կանանց տասներկուկիլոմետրանոց ընդհանուր մեկնարկում հաղթել է համաշխարհային բիաթլոնի մեգաաստղ, բելառուս Դարյա Դոմրաչևան: Մրցավազքը բավական նյարդային ընթացք է ունեցել, մարզուհին երեք անգամ վրիպել է կրակակետերում, սակայն, շնորհիվ ռեակտիվ արագության, առաջինն է հատել եզրագիծը։ Այս հաղթանակը կարևոր էր նաև նրանով, որ բյուրեղապակյա գլոբուսի համար պայքարում Դարյան որոշակիորեն զիջում է փայլուն մեկնարկած ֆինն բիաթլոնիստուհի Կայսա Մակարայնենին, ու խնդիր կա, որպես սկիզբ, «հալեցնելու» վերջինիս ունեցած միավորների առավելությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ